Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 71-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 10 ՀՈՒԼԻՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 08 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

 

Հաստատել Արենի համայնքի ավագանու 10-ը հուլիսի 2023 թվականի թիվ 08 արտահերթ  նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 10.07.2023 թվականի թիվ 08 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Արենի համայնքի ավագանու 18-ը հունվարի 2023 թվականի «Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 005-Ն որոշմամբ հաստատված բյուջեում փոփոխություններ կատարելու, բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե գումար հատկացնելու և հոդվածային   վերաբաշխումներ կատարելու մասին:

3.  Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական  սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին:

4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով  օտարելու մասին:

5. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Ջաբուրյան գրուպ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.18101 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

6. Արենի համայնքի սոցիալապես անապահով անձանց դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:

7. Արենի համայնքի ավագանու 08 հուլիսի 2022թվականի թիվ 70-Ա  որոշման  մեջ փոփոխություններ կատարելու մասին:

8. <<ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ>> ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ին  անհատույց օգտագործման իրավունքով հատկացված Արենի համայնքի Արենի բնակավայրի 16-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող 0.408հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի անշարժ գույքի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին:

9. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում հողամասերի սեփականատերերին հողի հարկից գոյացած տույժերի գծով արտոնություն սահմանելու  մասին:

10. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և   համայնքային սեփականություն հանդիսացող 0.36251հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

11. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.27674հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ընդգրկելու մասին:

12. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող  Խաչիկ բնակավայրի վարչական տարածքի 12 փողոց 1 փակուղի 2/4 և  12 փողոց 1 փակուղի 2/5 հասցեներում   գտնվող   պահեստները անհատույց օգտագործման իրավունքով  Խաչիկ բնակավայրում գործող «Քարակոփ» գյուղատնտեսական կոոպերատիվին հատկացնելու մասին:

13. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 1 միավոր խոտի մամլիչը անհատույց օգտագործման իրավունքով <<ԱՐԵՆԻ>> ՀՈԱԿ-ին հատկացնելու և վարձակալությամբ տրամադրելու սակագներ սահմանելու մասին:

14. Արենի համայնքի ավագանու 27.09.2021թվականի թիվ 118 որոշմամբ հաստատված հավելված 1-ը նոր խմագրությամբ շարադրելու մասին:

15. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված,  Արենի համայնքին նվիրաբերած  թվով երեք շահագործումից դուրս գրված տեխնիկաները Արենի համայնքի Ռինդ, Աղավնաձոր և Ագարակաձոր բնակավայրերում տեղադրելու մասին: (չզեկուցվող)

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner