Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 4-րդ և 9-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ավետ Մարտինի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0.05հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0112-0036, հողատեսքը՝ կորիզավոր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցպատման գործառնական նշանակության:
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մասիս Փափագի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.108հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0210-0002, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցպատման գործառնական նշանակության:
3․ Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սեդրակ Հակոբի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.05հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-036-0111-0172, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցպատման գործառնական նշանակության։
4․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայկ Արմենի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.0496հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0112-0140, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցպատման գործառնական նշանակության: |