Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 10․09․2024թվականի թիվ 132-Ա և 11․10․2024թվականի թիվ 150-Ա որոշումը, 26․11․2024 թվականին Արենիի համայնքապետարանում կայացած աճուրդի թիվ 2-5 արձանագրությունը՝ որոշում եմ
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,029հա (ծածկագիրը՝ 10-008-0054-0054, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հասցե՝ ՎՁՄ Արենի գյուղ Արենի 4-րդ փողոց 21 հողամաս) բնակավայրերի նշանակության հողամասը՝ 372 750ՀՀ դրամով և հողամասի վրա առկա անասնաբուժարանի շենքը՝ 3 171 000 ՀՀ դրամով, ընդամենը՝ 3 543 750ՀՀ դրամ օտարել աճուրդում հաղթող ճանաչված Լևոն Ժորայի Միսակյանին։
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,05708հա (ծածկագիրը՝ 10-008-0054-0064, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե՝ ՎՁՄ Արենի գյուղ Արենի 4-րդ փողոց 21/1 հողամաս, 735 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Լևոն Ժորայի Միսակյանին։
3. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,22252 հա (ծածկագիրը՝ 10-006-0099-0008, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե՝ ՎՁՄ Արենի գյուղ Աղավնաձոր․ 1-ին փողոց, 116 հողամաս, 1 890 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Արմեն Վարանցովի Պետրոսյանին։
4. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,08595 հա (ծածկագիրը՝ 10-006-0098-0008, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե՝ ՎՁՄ Արենի գյուղ Աղավնաձոր․ 31-րդ փողոց, 25 հողամաս, 1 735 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Արմեն Վարանցովի Պետրոսյանին։