Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 06-ը օգոստոսի 2025 թվականի թիվ 10 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 06-ը օգոստոսի 2025 թվականի թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր և Եղեգիս համայնքի ավագանիներին ուղերձ հղելու մասին։
3․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից օտարելուն համաձայնություն տալու մասին։
4․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիների և իրավաբանականան անձի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին։
5․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,002հա բնակավայրերի նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին։
|