Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի ավագանու 12․12․2023թվականի թիվ 152-Ա որոշման մեջ կատարել փոփոխություներ և լրացումներ․
1) հավելված 1-ի մեջ ավելացնել նոր 14-րդ կետ․ <<համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար մեկ հարյուր հազար դրամ>>։
2) հավելված 1-ի 1-ին կետի 1-ին ենթակետի <<ա>> պարբերությունից հանել <<սահմանմերձ բնակավայրերում>> բառերը։
3) հավելված 2-ից հանել 8-րդ և 9-րդ մասերը, 10-ից 14-րդ մասերի համարները խմբագրել 8-ից 13։
4) հավելված 2-ի 13-րդ մասի մեջ ավելացնել նոր 6-րդ կետ․ Արցախյան պատերազմում զոհված կամ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներից (ծնող, ամուսին և/կամ կին) տեղական վճարները գանձել սահմանված դրույքաչափերի 50%-ի չափով։
2․ Արենի համայնքի ավագանու 12․12․2023թվականի թիվ 154-Ա որոշման մեջ կատարել փոփոխություներ․
1) որոշման հավելվածի 54-րդ տողում աշխատավարձի չափը սյունակում <<105 000>> թիվը փոխարինել <<52 500>> թվով
2) քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազմ բաժնի ընդամենը տողի աշխատավարձի չափը սյունակում <<1 624 900>> թիվը փոխարինել <<1 572 400>> թվով,
3) աղյուսակի ընդամենը տողի աշխատավարձի չափը սյունակում <<14 490 600>> թիվը փոխարինել <<14 438 100>> թվով։
3․ Արենի համայնքի ավագանու 12․12․2023թվականի թիվ 155-Ա որոշման մեջ կատարել լրացումներ՝ 6-րդ հավելվածի 7-րդ տողի դատարկ վանդակում լրացնել <<Դաստիարակի օգնական>> բառերը։
4․ Արենի համայնքի ավագանու 12․12․2023թվականի թիվ 168-Ա որոշման տեքստը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ՝
Արենի համայնքի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզ հաճախող՝ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողների կողմից 2023թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին վճարած ծնողական վճարներից հետ վերադարձնել՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
5․ Արենի համայնքի ավագանու 08․07․2022թվականի թիվ 70-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ․ որոշման 3-րդ մասի մեջ <<0,04>> թիվը փոխարինել <<0,073>> թվով։
|