Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Նարինե Վանուշի Կուրեխյանին և Հայկ Կարապետի Ղազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.05հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0112-0137, հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցպատման գործառնական նշանակության:
|