Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4.70525 հա (ծածկագիրը՝ 10-008-0119-, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 50 000 ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.70000 հա (ծածկագիրը՝ 10-017-0224-, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 10 000 ՀՀ դրամ:
|