Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Արենիի համայնքապետարանի հողի օտարումից մուտքեր 29 բաժնի 50 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 40 000 000 ՀՀ դրամ և ուղղել
ա/ ջրամատակարարում և կոյուղու համակարգ գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն / հոդվածին 10 500 000 ՀՀ դրամ,
բ/ ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն / հոդվածին 9 200 000 ՀՀ դրամ,
գ/ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն / հոդվածին 10 000 000 ՀՀ դրամ,
դ/ Արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգում դասակարգման 06 բաժնի 04 խմբի 01 դասի 5112 / շենքերի և շինությունների շինարարություն / հոդվածին 10 300 000 ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի սոց անապահով անձանց աջակցություն 10 բաժնի 07 խմբի 01 դասի 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից պակասեցնել 1 730 000 ՀՀ դրամ և ուղղել Արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգում գործառնական դասակարգման 06 բաժնի 04 խմբի 01 դասի 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ հոդվածին:
3. Կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4221/ներքին գործուղումներ/ հոդվածից պակասեցնել 446000 ՀՀ դրամ և ուղղել նույն գործառնական դասակարգման 4822/ այլ հարկեր/ հոդվածին: |