|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մայիսի 2019 թվականի N 54 |
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ,ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ, 2016ԹՎԱԿԱՆԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջով Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն. մայիսի 9-ի միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով արցախյան պատերազմում և հայկական բանակում զոհված զինծզառայողների ընտանիքներին, արցախյան պատերազմի վետերաններին, 2016թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնկիցներին տրամադրել 10000(տաս հազար)-ական ՀՀ դրամի չափով դրամական օգնություն:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին հիմք ընդունել բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից հաստատված ցուցակները: |
Կողմ -9 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|