Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29․04․2021թվականի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ մասի 1-ին կետը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.1094հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0124-0008, հողատեսքը՝ վարելահող) հողամասը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.06177հա բնակավայրերի նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0079-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.07237հա բնակավայրերի նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0079-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
|