Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ Կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ և 11-րդ կետերը, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասը, ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ-419, 2/փ-431 և 2/փ-432 դրական եզրակացությունները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Սոկրատ Դավիթի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0101-0203, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Նարինե Վանուշի Կուրեխյանին և Հայկ Կարապետի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,05հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0112-0137, հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
3․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող, 0,02հա բնակավայրերի նշանակության (ծածկագիրը՝ 10-004-0009-0033, գործառնական նշանակությունը՝ այլ հողերի) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ կապի հողեր գործառնական նշանակության։
4․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<ԹԱԴԵՈՒՍ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 0,613883հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0254-0035, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել ջրային օբյեկտների հողերի կատեգորիա՝ ջրային գործառնական նշանակության՝ 10 000մ3 ծավալով ջրավազանի կառուցման նպատակով։