Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ Կամոյի Հարությունյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում հաշվառելու մասին:
Հայկ Կամոյի Հարությունյանի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ. հիմք՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի 08/07/2025թ․ թիվ ԱՏ-08072025-99-0315 տեղեկանքը։
Հայկ Կամոյի Հարությունյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ԶԱՍՊՎՀԳՎ 28․06․2021թ․ թիվ 36/4511 ևԶՍՊՎ 25․06․2025 թվականի թիվ 36/2853 տեղեկանքների համաձայն հանդիսանում է շահառու։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Արենի համայնքի բնակարանային հարցերի հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 12-ի արձանագրությունը և Հայկ Կամոյի Հարությունյանի դիմումը․
Որոշում եմ՝
1․ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող Հայկ Կամոյի Հարությունյանին ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում:
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, սահմանված կարգով և ժամկետներում, ուղարկել համապատասխան մարմիններին.
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում` բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետարան:
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արենիի համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։