Այսօր: Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 օգոստոսի 2025 թ.

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ՝ ՀԱՅԿ ԿԱՄՈՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ Կամոյի Հարությունյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում հաշվառելու մասին:
Հայկ Կամոյի  Հարությունյանի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ. հիմք՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի 08/07/2025թ․ թիվ ԱՏ-08072025-99-0315 տեղեկանքը։
Հայկ Կամոյի Հարությունյանը  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ԶԱՍՊՎՀԳՎ  28․06․2021թ․ թիվ 36/4511 ևԶՍՊՎ 25․06․2025 թվականի թիվ 36/2853 տեղեկանքների համաձայն հանդիսանում է շահառու։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` և Հայաստանի Հանրապետության  ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով  հաշմանդամության զինվորական կենսաթոշակստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով  Արենի  համայնքի բնակարանային հարցերի հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի  12-ի  արձանագրությունը և Հայկ  Կամոյի Հարությունյանի դիմումը․

Որոշում եմ՝

1․ ֆունկցիոնալության խորը  աստիճանի սահմանափակումով  հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող Հայկ Կամոյի Հարությունյանին ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում:

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, սահմանված կարգով և ժամկետներում, ուղարկել համապատասխան մարմիններին.

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում` բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետարան:

4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արենիի համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner