Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները և համասեփականատեր Արթուր Կարապետյանի դիմումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արթուր Թևոսի Կարապետյանի և Արուս Վարդանի Ներսիսյանի համասեփականություն հադիսացող 0.43925 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.03410 հա (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0112-0130) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը: |