Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.
1. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 2.23578հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0432-, 0.899հա-ի գործառնական նշանակությունը՝ 5-րդ կարգի վարելահող, 1.33678հա-ի գործառնական նշանակությունը՝ այլ) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 5-րդ կարգի ջրովի վարելահող գործառնական նշանակության,
2. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.50435 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0430-, գործառնական նշանակությունը՝ այլ) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 5-րդ կարգի ջրովի վարելահող գործառնական նշանակության:
3. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.35473 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0430-, գործառնական նշանակությունը՝ այլ) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 5-րդ կարգի ջրովի վարելահող գործառնական նշանակության:
4. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 2.23578հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0432-, գործառնական նշանակությունը՝ 5-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ պետական սեփականություն:
5. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.50435 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0430-, գործառնական նշանակությունը՝ 5-րդ կարգի վարելահող) հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ պետական սեփականություն:
6. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.35473 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0430-, գործառնական նշանակությունը՝ 5-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ պետական սեփականություն:
(որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերը շարադրվել են նոր խմբագրությամբ Արենի համայնքի ղեկավարի 07.04.2021 թվականի թիվ 086 որոշմամբ)
(որոշման 1-ին և 4-րդ մասերը խմբագրվել են համաձայն Արենի համայնքի ղեկավարի 21.04.2021 թվականի թիվ 106 որոշման)