Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումները, Արենի համայնքի ավագանու 27.09.2024թվականի թիվ 139-Ա որոշումը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Ավետ Մարտինի Հայրապետյանին և Ռիտա Լյուդվիգի Ասատրյանին համասեփականության իրավունքով պատկանող 0,04059հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0112-0145, հողատեսքը՝ խաղող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։
2․ Վերը նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, գ․ Արենի 19 հողամաս։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սեփականատիրոջ կողմից հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 449 129 ՀՀ դրամ գումարը վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո։