Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքում տարերային աղետներից տուժած ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելուն.
1. Ս/թ.-ի սեպտեմբերի 17-ի հրդեհից տուժած Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչներ Հայկազ Պողոսյանին և Արսեն Մանուկյանին հատկացնել միանվագ դրամական աջակցություն 100 000-ական դրամի չափով, ըդամենը՝ 200 000 ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ, ս/թ.-ի հուլիսի 11-ին Արենի բնակավայրում տեղի ունեցած երկրաշարժից տուժած Անդոկ Կարապետյանին հատկացնել 60 000 ՀՀ դրամ դրամական աջակցություն՝ տան վերանորոգման նպատակով շինանյութ գնելու համար: |