Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 25-րդ կետերի և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջերով, և Հաշվի առնելով, որ մասնակցային բյուջետավորում գործընթացի շրջանակներում հաղթած «Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծամետր ընդհանուր երկարությամբ ճանապարհների բարեկարգում» ծրագրի իրականացումից հետո խիստ անհրաժեշտություն է առաջացել ծրագրի 2-րդ փուլի իրականացումը․
Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Մասնակցային բյուջետավորում գործընթացի շրջանակներում հաղթած «Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծամետր ընդհանուր երկարությամբ ճանապարհների բարեկարգում» ծրագրի 2-րդ փուլը՝ 3600 գծամետր ընդհանուր երկարությամբ ճանապարհի բարեկարգումը, նախագծանախահաշվային արժեքը 40284750 ՀՀ դրամ, 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացնելուն։
|