Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 002-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2023 թվականի N 002-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 137-Ն, ԹԻՎ 139-Ա ԵՎ ԹԻՎ 160-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի  պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1. Արենի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 30-ի <<2023 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 137-Ն որոշման հավելվածում  կատարել հետևյալ փոփոխությունները՝ հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի մեջ <<տասը հազար>> բառերը փոխարինել <<երեսուն հազար>> բառերով:

2. Արենի համայնքի ավագանու 2022թվականի <<2023 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 139-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի համայնքային քաղաքական պաշտոններ բաժնում ավելացնել նոր 3-րդ կետ և ընդամենը տողը խմբագրել.

հ/հ Հաստիքի անվանումը հաստիքային միավորը աշխատակիցների թվաքանակը պաշտոնային դրույքաչափը աշխատավարձի չափը
  համայնքի ղեկավարի տեղակալ 1 1 330 000 330 000
  Ընդամենը 3 3 1 280 000 1 280 000

2) Հավելվածի համարները վերախմբագրել 1-ից մինչև 53:

3) Հավելվածի 5-րդ տողում <<համայնքի ղեկավարի օգնական>> բառերից հետո ավելացնել <<Արենի բնակավայրի պատասխանատու>> բառերը:

4) Հավելվածի 6-րդ տողում <<մամուլի խոսնակ բառերը>> փոխարինել <<օգնական>> բառով:

5) 52-րդ կետը տեղափոխել համայնքային հայեցողական պաշտոններ բաժնի 7-րդ կետ:

6) 7-րդ կետից հետո խմբագրել ընդամենը տողը՝

Ընդամենը 3.5 4 940 000 885 000

7) Աղյուսակի վերևում <<67>> թիվը փոխարինել 68 թվով:

8) Աղյուսակի վերջին ընդամենը տողը խմբագրել հետևյալ կերպ.

Ընդամենը 61.5 68 12 304 000 13 170 000

3. Արենի համայնքի ավագանու 22.12.2022թվականի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին>> թիվ 160-Ա որոշման 1-ին կետի 1.1 ենթակետի մեջ <<0.16034>>  թիվը փոխարինել <<0.17076>> թվով:

 


Կողմ -11

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՆԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍՄԲԱՏՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.31 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner