Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը հունվարի 2024 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները
1. Արենիի համայնքապետարանի հողի օտարումից մուտքեր 29 բաժնի 50 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 28 000 000 ՀՀ դրամ,
2. Խաչիկի նվիրատվություն 26 բաժնի 13 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 2 005 000 ՀՀ դրամ,
3. Այլ ոչ հարկային եկամուտներ 28 բաժնի 50 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 7 000 000 ՀՀ դրամ,
4. Համայնքի վարչական տարածքում շենքերի շին. թույլտվություն,քանդման թույլտվություն 45 բաժնի 05 խկմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 4 350 000 ՀՀ դրամ,
5. Այլ տեղական տուրքեր 45 բաժնի 52 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 4 700 000 ՀՀ դրամ:
6. Արենիի համայնքապետարանի պահուստային ֆոնդ գործառնական դասակարգման 11 բաժնի 01 խմբի 02 դասի 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածին ուղղել 9 615 000 ՀՀ դրամ:
7. Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից կատարել հատկացում ֆոնդային բյուջե՝ 30 813 964 ՀՀ դրամի չափով
8. Ֆոնդային բյուջեում ավելացված 30 813 964 ՀՀ դրամից ուղղել
1) Նախադպրոցական ուսուցում 09 բաժնի 01 խմբի 01 դասի 5112/շենքերի և շինություների շինարարություն / հոդվածին ավելացնել 8 000 000 ՀՀ դրամ, 4512 /Սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին/հոդվածին՝ 6 435 000 ՀՀ դրամ,
2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112/շենքերի և շինություների շինարարություն / հոդվածին ավելացնել 10 000 000 ՀՀ դրամ, 5412/քաղաքաշինական նշանակության հողեր / հոդվածին ավելացնել 200 000 ՀՀ դրամ,
3) Ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 5112/շենքերի և շինություների շինարարություն / հոդվածին ավելացնել 38 532 332 ՀՀ դրամ,
4) Արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգում գործառնական դասակարգման 06 բաժնի 04 խմբի 01 դասի 5112/շենքերի և շինություների շինարարություն / հոդվածին ավելացնել 1 626 632 ՀՀ դրամ:
5) Ջրամատակարարում և կոյուղու համակարգեր գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5112/շենքերի և շինություների շինարարություն / հոդվածին ավելացնել 2 460 000 ՀՀ դրամ:
9. Կառավարման մարմնի պահպանում 01 բաժնի 01խմբի 01 դասի 5129/Այլ մեքենաներ և սարքավորումներ/ հոդվածից պակասեցնել 11 000 ՀՀ դրամ և ուղղել ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 5112 /շենքերի և շինություների շինարարություն / հոդվածին:
10. Արենիի այլ մշակութային միջոցառումներ 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4239/ընդհանուր բնույթի այլ ծառայություններ /հոդվածից պակասեցնել 5 835 000 ՀՀ դրամ և ուղղել նույն ոլորտի 4727/կրթական,մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/հոդվածին 235 000 ՀՀ դրամ,4819/նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածին՝ 5 600 000 ՀՀ դրամ
|