Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն, որոշումը, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.28319 հա (ծածկագիր՝ 10-020-0037-0006, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հողերի) հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Ելփին, 6-րդ փողոց, 6/1 հողամաս և գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։
2․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4,317 հա (2,15359հա-ի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հողերի, ծածկագիրը՝ 10-020-0119-0007։ 0,46489հա-ի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, ծածկագիրը՝ 10-020-0119-0001-ից։ 1,69852 հա-ի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք, ծածկագիր՝ 10-020-0119-0001-ից) հողամասից առանձնացված 2,15359հա-ին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Ելփին, 36-րդ փողոց, 5 հողամաս և գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։
3․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.92204 հա (ծածկագիր՝ 10-020-0010-0020; 0019-ից, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հողերի) հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Ելփին, 25-րդ փողոց, 11 հողամաս և գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։