Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն, ՀՀ կառավարության 08.05.2006թվականի թիվ 912-Ն որոշումները և քաղաքացու դիմումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն Արենի համայնքի Ռինդ բանակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Արթուր Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0.04 հա (ծածկագիրը՝ 10-037-0002-0057, գործառնական նշանակությունը՝ գյուղ. արտադրական) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու և կադաստրի էլեկտրոնային քարտեզում ուղղում կատարելու նպատակով: |