Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Անդրանիկ Մովսեսի Կարապետյանի և Լուսիկ բենիկի Օհանյանի ՝ հողամասից հրաժարվելու մասին գրավոր դիմումը
Որոշում եմ՝
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Անդրանիկ Մովսեսի Կարապետյանին և Լուսիկ Բենիկի Օհանյանին համասեփականության իրավունքով պատկանող 25-8d փողոց 2 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 0,0278հա հողամասը (վկայական՝ N 1805807, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման, կադաստրային ծածկագիր՝ 10-006-0037-0002) ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: