|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հոկտեմբերի 2025 թվականի N 129-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔՕՐԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,087ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 29/08/2025թ.-ի N 2/փ-279 դրական եզրակացությունը Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.087 հա (ծածկագիրը՝ 10-004-0022-0015, 0,07667 հա-ի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք, 0,01033հա-ի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ կառույցները օրինականացնելու նպատակով։
|
Կողմ -9 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ ԲԱԲԱՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|