Բովանդակություն * | Հերթական աշխատանքային շաբաթը Արենիի համայնքապետարանում սկսվեց համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի կողմից հրավիրված խորհրդակցությամբ, որին մասնակցեցին վարչական ղեկավարները և աշխատակազմի որոշ անդամներ։ Ներկայացվեցին բնակավայրերում իրականացվող համաֆինանսավորվող ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները։ Վարչական ղեկավարները ներկայացրեցին աղբատար մեքենայի միջոցով իրականացվող աղբահանության արդյունքները, աղբամանների բաշխման թերությունները։ Համայնքի ղեկավարը ընդգծեց, որ թերությունները հաշվի կառնվեն և պակաս աղբամանները կհամալրվեն։ Անդրադարձ կատարվեց նաև բնակավայրերում աշնանացան հացահատիկային կուլտուրաների վար ու ցանքի ընթացքին։ Աշխատակազմի անդամները ստացան համապատասխան հանձնարարականներ։ |