Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը հուլիսի 2024 թվականի թիվ 10 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 25․07.2024թվականի թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային և քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։
3․ Արենիի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը անվանակոչելու և Արենի համայնքի ավագանու 26․06․2024թվականի թիվ 087-Ա և 06․06․2024թվականի թիվ 077-Ա որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին։
4․ Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
5․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից օտարելու մասին։
6․ Բարերար Լիսա Գրիգորյանին Արենի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին։
6․ Լիսա Գրիգորյանի անվան Արենիի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողի թեկնածությանը համաձայնություն տալու մասին։
7․ Արենի համայնքի կարիքների համար օգտագործված հատուկ տեխնիկա ձեռք բերելու մասին։
8․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
9․ Արենի համայնքի բնակավայրերի տոների օրերը հաստատելու մասին։
10. Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու և մանկապարտեզի փոխհատուցման վճարից ազատելու մասին։
|