Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ և 14-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն․
1․ Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,12831 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-1373-0001, հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,23974 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0282-0045, հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Վասակ Արգամի Կարապետյանի սեփականություն հանդիսացող 0,0705 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0110-0027, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
4․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հակոբ Լյուդվիգի Ասատրյանի սեփականություն հանդիսացող 0,04 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0101-0207, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
5․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալիկ Վազգենի Վարդանյանի սեփականություն հանդիսացող 4,96006 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0184-0091, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
6․ Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արշավիր Եղիազարի Պողոսյանի սեփականություն հանդիսացող 1,01493 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0156-0027, հողատեսքը՝ խոտհարք) հողամասից առանձվացված 0,07հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
|