Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ և 14-րդ կետերի պահանջները, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Վաղարշակ Գարեգինի Պետրոսյանի սեփականություն հադիսացող 2.3316 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.07 հա (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0112-0124) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ռազմիկ Քերոբի Թևոնյանի սեփականություն հադիսացող 0.16759 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (հողատեսքը՝ խոտհարք, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-1373-0002) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
3. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հադիսացող 0.03533 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-1373-0001) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
4. Համայնքի ղեկավարին՝ կազմել և ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը: |