Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 179-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի  1-ին մասի  9-րդ և 11-րդ կետերը, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասը, ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ-419, 2/փ431 և 2/փ-432 դրական եզրակացությունները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Սոկրատ Դավիթի Սահակյանին  սեփականության իրավունքով պատկանող 0,06հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0101-0203, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության։

2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Նարինե Վանուշի Կուրեխյանին և Հայկ Կարապետի Ղազարյանին ընդհանուր բաժնային   սեփականության իրավունքով պատկանող 0,05հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0112-0137, հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի  կառուցապատման  գործառնական նշանակության։

3․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին  սեփականության իրավունքով պատկանող, 0,02հա բնակավայրերի նշանակության (ծածկագիրը՝ 10-004-0009-0033, գործառնական նշանակությունը՝ այլ հողերի) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների  օբյեկտների հողերի կատեգորիա՝ կապի հողեր  գործառնական նշանակության։

4․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<ԹԱԴԵՈՒՍ>> ՍՊԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող, 0,613883հա գյուղատնտեսական  նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0254-0035, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել ջրային օբյեկտների հողերի կատեգորիա՝  ջրային  գործառնական նշանակության՝ 10 000մծավալով ջրավազանի կառուցման նպատակով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner