Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն 2022թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն հատկացնելուն՝
ա) Զոհված զինծառայողի ընտանիքին 100 000 ՀՀ դրամ
բ) Վիրավորում ստացած զինծառայողին կամ ընտանիքին 50 000 ՀՀ դրամ: |