Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021 թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 8-րդ, և 14-րդ կետերը, Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խաչիկ Հակոբի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0402 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-036-0112-0035, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության։ |