Ղեկավարվելով ՀՀ կառավարության 17.06.2021 թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 14-րդ կետերի, ՀՀ Հողային օրենսգրաքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2011թվականի թիվ 1920-Ն որոշումը,
Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալիսա Սերյոժայի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող 5 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0267-0001, 4.7956հա-ի հողատեսքը՝վարելահող, 0.20440հա-ի հողատեսքը՝ խոտհարք) հողամասից առանձնացված 0.20440 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ գինու գործարանի կառուցման նպատակով:
|