Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 076-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2025 թվականի N 076-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ՏՈՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ․

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-րդ և  42-րդ կետերի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1․ Արենի համայնքի բնակավայրերում (Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Չիվա, Խաչիկ և Ռինդ )  2025 թվականին կազմակերպվող փառատոնների և գյուղի տոների պատշաճ կազմակերպման և իրականացման համար 2025թվականի տարեկան բյուջեից հատկացնել գումարներ․

1) Արենի բնակավայր՝ մինչև 8 միլիոն ՀՀ դրամ,

2) Ագարակաձոր բնակավայր՝  մինչև  2 միլիոն ՀՀ դրամ,

3) Աղավնաձոր բնակավայր՝ մինչև  5 միլիոն ՀՀ դրամ,

4) Արփի բնակավայր՝ մինչև  2 միլիոն ՀՀ դրամ,

5) Գնիշիկ բնակավայր՝ մինչև  2 միլիոն ՀՀ դրամ,

6) Ելփին բնակավայր՝ մինչև  2 միլիոն ՀՀ դրամ,

7) Խաչիկ բնակավայր՝ մինչև  5 միլիոն ՀՀ դրամ,

8) Չիվա բնակավայր՝  մինչև 2 միլիոն ՀՀ դրամ,

9) Ռինդ բնակավայր՝ մինչև  7 միլիոն ՀՀ դրամ,

Ընդամենը՝ 35 միլիոն ՀՀ դրամ։

2․ Արենի համայնքի ղեկավարին՝

1) Բնակավայրերի թաղամասերը ներկայացնող  տաղավարների ձևավորման և անհրաժեշտ այլ ապրանքների գնման նպատակով,  թաղամասերի կողմից ներկայացված պատասխանատու անձանց  հատկացնել 40 000 ՀՀ դրամ՝ մեկ տաղավարի հաշվով։

2) Համայնքի բնակավայրերը ներկայացնող տաղավարների ձևավորման և անհրաժեշտ այլ պարագաների գնման նպատակով բնակավայրերի վարչական ղեկավարներին և Արենի բնակավայրի պատասխանատուին հատկացնել 40 000 ՀՀ դրամ՝ մեկ տաղավարի հաշվով։

3․ Փառատոնների կազմակերպման աշխատանքներին և իրականացվելիք ծախսերին ներգրավել համայնքի կողմից հիմնադրված <<Արփա>> բնապահպանական հիմնադրամին և <<Արենի համայնքային  զարգացման>> հիմնադրամին։

4․ Փառատոնների ժամանակ համայնքապետարանի կողմից քաղաքացիներին  և իրավաբանական անձանց տրամադրվող գույքի (տաղավար, ծալովի աթոռ, ծալովի սեղան) վարձավճար  սահմանել մեկ օրվա համար 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ, որը  պետք է վճարվի «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի հաշվեհամարին՝ կանոնադրությամբ սահմանված նպատակների  իրականացման  համար։


Կողմ -11

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner