Հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները Արենի համայնքի ավագանին որոշում է․ 1. Ուժը կորցրած ճանաչել Արեն համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 17-ի N 34-Ն որոշումը։
2․ Սահմանել Արենի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |