Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 30-ը նոյեմբերի 2022 թվականի թիվ 14 նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 30.11.2022թվականի թիվ 14 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի ավագանու 17.11.2017թվականի թիվ 44-Ն որոշման 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու կանոնակարգը ընդունելու մասին:
3. 2023 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
4. 2023 թվականի համար Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
5. 2023 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6. 2023 թվականի համար Արենի համայնքի համայնքաին ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
7. 2023 թվականի ընթացքում Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին վառելիք հատկացնելուն համաձայնություն տալու մասին:
8. Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին:
9. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին:
10. Գյուղատնտեսության, բնապահպանության հողօգտագործման և քաղաքաշինության հարցերով մշտական Հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
11. սոցիալական հարցերով մշտական Հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
12. մշակույթի, երտասարդության կրթության և սպորտի հարցերով մշտական Հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
13. ֆինանսատնտեսական և զբոսաշրջության հարցերով մշտական Հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
14. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Հակոբ Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
15. Արենի համայնքի ավագանու 26.01.2018թվականի թիվ 9 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
16. Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի թիվ 139 որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու մասին:
17. Արենի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալի պաշտոնում Արենի համայնքի ավագանու անդամ Մհեր Ասատրյանի թեկնածությունը հաստատելու մասին:
18. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.04866հա արդյունաբերական նպատակային նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող 104.5քմ. շինությունը ուղղակի վաճառքով կառուցապատող Ժորժ Խաչատրյանին վաճառելու մասին:
19. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում, ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու և վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում կատարելու մասին:
20. 2022-2023 թվականների համար Արենի համայնքի <<Արենիի զարգացում>> համայնքաին ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
21. Արենիի համայնքապետարանի և ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ, հրատապ կարգով իրականացված, Արենի համայնքի սահմանամերձ բնակավայրերի ցերեկային լուսավորության համակարգերի կառուցում ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկաթե խողովակների գումարը վճարելուն համաձայնություն տալու մասին:
|