Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Արենի համայնքի ավագանին որոշում է` 1. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 119քմ (ծածկագիր 10-025-0130-0065-001, հասցեն՝ Արենի, գյուղ Խաչիկ 12-րդ փողոց 1-ին փակուղի 2/3) և 106,5քմ (ծածկագիր 10-025-0130-0061-001, հասցեն՝ Արենի, գյուղ Խաչիկ 12-րդ փողոց 1-ին փակուղի 2/2) պահեստները 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով, հատկացնել «Քարակոփ» գյուղատնտեսական կոոպերատիվին՝ ալրաղաց և չրանոց կառուցելու և շահագործելու նպատակով:
2․ Արենի համայնքի ղեկավարին՝ պայմանագրում պարտադիր ներառել դրույթ, ըստ որի անհատույց օգտագործման իրավունքով հատկացված շինություններում իրականացվող ծրագրերից՝ կոոպերատիվի անդամների հավասար պայմանններով և հիմունքներով, մատուցած ծառայություններից օգտվելու իրավունք է ունենալու Արենի համայնքի ողջ բնակչությունը։ |