Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող
1.1 0.55500 հա (ծածկագիրը՝ 10-036-0102-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 156800 (մեկ հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ,
1.2 0.24691 հա (ծածկագիրը՝ 10-036-0111-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 389500 (երեք հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող.
2.1 0.37 հա (ծածկագիրը՝ 10-008-0154-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500 %-ի չափով՝ 115 625 (մեկ հարյուր տասնհինգ հազար վեց հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ,
2.2 0.05119 հա (ծածկագիրը՝ 10-008-0046-0014, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արտադրական) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 175 070(մեկ հարյուր յոթանասունհինգ հազար յոթանասուն) ՀՀ դրամ,
2.3 0.02861 հա (ծածկագիրը՝ 10-008-0075-0013, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 97 846(իննսունյոթ հազար ութ հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ,
2.4 0.18592 հա (ծածկագիրը՝ 10-008-0112-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 129 215(մեկ հարյուր քսանիննը հազար երկու հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ,
3. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող
3.1 0.10000 հա (ծածկագիրը՝ 10-006-0039-, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 342 000 (երեք հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամ:
3.2 0.83773 հա (ծածկագիրը՝ 10-006-0280-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, 0.58298հա-ի գործառնական նշանակությունը՝ վարելահող, 0.25475հա-ի գործառնական նշանակությունը՝ խաղողի այգի) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 1 136 890 (մեկ միլիոն մեկ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր իննսուն) ՀՀ դրամ:
4. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.17260հա (ծածկագիրը՝ 10-020-0164-, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 383 172 (երեք հարյուր ութսուներեք հազար մեկ հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ:
|