Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով և , Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 13.69253 հա (ծածկագիրը՝ 10-037-0277-0002, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 100 000 ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 213.46966 հա (ծածկագիրը՝ 10-037-0278-0002, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 1 000 000 ՀՀ դրամ:
3. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 131.20476 հա (ծածկագիրը՝ 10-020-0109-0173, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 600 000 ՀՀ դրամ:
Նշված հողամասերը վարձակալությամբ հատկացվում է Արենի համայնքում վայրի բնության, կենդանական աշխարհի և բուսականության պահպանման ծրագրեր իրականացնելու նպատակով: Նշված հողատարածքների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձը կամ կազմակերպությունը իրավունք չունի խոչընդոտելու համայնքի բնակիչների մուտքը արոտավայրեր՝ անասունների արածեցման, խոտհնձի, օրենքով չարգելված կենդանիների և թռչունների որսի և խոտաբույսերի հավաքման նպատակով:
|