Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.03413հա բնակավայրերի նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0018-0009, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն՝ ՎՁՄ Արենի համայնք, գ. Արենի 35 փ., N10) և հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 140.7քմ և օժանդակ շինությունը (ծածկ) ՝41քմ, ընդհանուր 181.7քմ մակերեսով, ուղղակի վաճառքով օտարել կառուցապատող Արմինե Ռուբենի Աբովյանին:
2. Առաջարկել կառույցն իրականացրած Արմինե Աբովյանին վճարել 199 849 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների համար և 416 728 ՀՀ դրամ 0.03413հա բնակավայրերի նշանակության հողամասի համար, ընդամենը՝ 616 577 ՀՀ դրամ,
3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցապատող Արմինե Աբովյանը ունի 6 անչափահաս երեխա և ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում ազատել համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարներից:
|