Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ մասի, ՀՀ կառավարության 17.06.2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ սահմանված կարգի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<Ջաբուրյան գրուպ>> ՍՊԸ-ին պատկանող 0.13797հա (ծածկագիրը՝ 10-006-0253-0021, գործառնական նշանակությունը խոտհարք ) գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գինու գործարան կառուցելու նպատակով: |