Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի ավագանու 22.07.2022թվականի <<Արենի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերից աճուրդ վաճառքով օտարելու մասին>> թիվ 85-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ.
որոշման 1.8/ կետի մեջ <<100 000>> թիվը փոխարինել <<410 000>> թվով:
2. Արենի համայնքի ավագանու 20.05.2021թվականի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի նախկին համայնքապետարանի շենքի 2-րդ հարկից 68.4 քմ ընդհանուր մակերեսով տարածքը մանկական զարգացման հիմնադրամին անվարձահատույց հատկացնելուն և շինության վերանորոգման համար ներդրվելիք գումարի չափը հաստատելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 067 որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.
1) Որոշման վերնագրի և տեքստի մեջ <<68.4>> թիվը փոխարինել <<141.4>> թվով:
2) Որոշման մեջ ավելացնել նոր 3-րդ կետ. <<Մանկական զարգացման հիմնադրամին ազատել բոլոր տեսակի կոմունալ վճարներից>>: