Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն որոշումը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Գոհար Ջիվանի Բաղդասարյանի սեփականություն հանդիսացող 0.05 հա (ծածկագիր՝ 10-020-0109-0175, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Ելփին, Երևանյան մայրուղի, 100-101 կմ 60 ավտոտեխսպասարկման կայան։
2․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արշամ Սերյոժայի Թովմասյանի սեփականություն հանդիսացող 0.1 հա (ծածկագիր՝ 10-020-0152-0003, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Ելփին, Երևանյան մայրուղի, 98-99 կմ 53 սրճարան։