Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջով և հաշվի առնելով Արենի համայնքի բնակիչների դիմումները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի սոցիալապես անապահով և ընտանիքում հիվանդ անդամ ունեցող հետևյալ բնակիչներին, ընտանիքի անդամների բուժման նպատակով, հատկացնել միանվագ դրամական օգնություն՝
1) Աշոտ Հարությունյան (Արենի) 50հազար ՀՀ դրամ
2) Հայկ Միքայելյան (Ռինդ) 100հազար ՀՀ դրամ
3) Վարդան Հարությունյան (Ռինդ) 50հազար ՀՀ դրամ
4) Վերջանուշ Գրիգորյան (Ռինդ) 50հազար ՀՀ դրամ
2. Բրուցելյոզ հիվանդությամբ վարակված և հարկադիր սպանդի ենթարկված մանր եղջերավոր անասունների սեփականտեր, Գնիշիկ բնակավայրի բնակիչ Սամսոն Միքայելյանին հատկացնել միանվագ դրամական օգնություն 100հազար ՀՀ դրամի չափով: