Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 22-ը դեկտեմբերի 2022 թվականի թիվ 15 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 22.12.2022թվականի թիվ 15 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Խաչեն Վայնզ>> ՍՊԸ-ին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.06866 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
3. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող կիսակառույց բնակելի տունը կառուցապատող Արշակ Սամսոնյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին:
4. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում, ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու և վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում կատարելու մասին:
5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
6. Արենի համայնքի ավագանու 22.07.2022թվականի թիվ 85-Ա և 20.05.2021թվականի թիվ 067 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
7. Ամանորի միջոցառումներ կազմակերպելու նպատակով <<Երկրապահ կամավորականների միություն>> հասարակական միավորում կազմակերպությանը գումար հատկացնելու մասին:
|