|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունիսի 2025 թվականի N 174-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ 34,4 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 685-րդ և 689-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 07.05.2025 թվականի թիվ 058-Ա որոշումը, որոշում եմ՝
ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի 6-րդ փողոց 2 հասցեում գտնվող նախկին վարչական շենքի 2-րդ հարկից 34.4 քմ տարածքը՝ երեք տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Ամերիկյան Համալսարանին՝ անգլերեն լեզվի անվճար ուսուցում կազմակերպելու նպատակով։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|