Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Արենի համայնքի ավագանու 15-ը hունվարի 2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները՝
1.Արենիի այլ մշակութային միջոցառումներ 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4239/ընդհանուր բնույթի այլ ծառայություններ /հոդվածից պակասեցնել 500 000 ՀՀդրամ և ուղղել նույն ոլորտի 4727/կրթական,մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածին:
2.Արտադպրոցական դաստիարակություն գործառնական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ /հոդվածից պակասեցնել 1 500 000 ՀՀդրամ և ուղղել նույն ոլորտի 4269/հատուկ նպատակային այլ նյութեր / հոդվածին:
|