Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.
1. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.17671 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-036-0118-, գործառնական նշանակությունը՝ այլ) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 3-րդ կարգի ջրովի վարելահող գործառնական նշանակության:
2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.50393 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0251-, գործառնական նշանակությունը՝ այլ) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 4-րդ կարգի ջրովի վարելահող գործառնական նշանակության:
3. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.11738 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0300-, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 4-րդ կարգի ջրովի վարելահող գործառնական նշանակության:
4. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.30604 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0333-, գործառնական նշանակությունը՝ այլ) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգի գործառնական նշանակության: