Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մասիս Փափագի Ղազարյանի սեփականություն հանդիսացող 0.038 հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-008-0265-0103, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման) բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման։
2․Կառուցապատող Մասիս Ղազարյանին սահմանված կարգով տրամադրել նախագծման թույլտվություն, որի հերթական համարն է թիվ ՆԹ-3780-25։