Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի թիվ 137 որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.
1. Որոշման հերթական համարից հետո ավելացնել <<Ն>> տառը:
2. Որոշման 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ
Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`
ա) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
· մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ,
· 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 5.100 (հինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,*
· 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 7.000 (յոթ հազար) ՀՀ դրամ,*
· 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 11.000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամ:*
· 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 14.500 (տասնչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:*
· 500 և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25. 000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ:*
բ) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
· մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ,*
· 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 5.100 (Հինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,*
· 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 7.000 (յոթ հազար) ՀՀ դրամ,*
· 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 11.000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամ:*
· 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 14.500 (տասնչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:*
· 500 և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ:*
3. Որոշման 7-րդ կետի մեջ <<համար>> բառից հետո ավելացնել <<*>> նշանը:
|