Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումները, Արենի համայնքի ավագանու 28.11.2024թվականի թիվ 179-Ա որոշումը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Նարինե Վանուշի Կուրեխյանին և Հայկ Կարապետի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,05հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0112-0137, հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2․ Վերը նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, գ․ Արենի 20 հողամաս։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սեփականատիրոջ կողմից հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 607 375 ՀՀ դրամ գումարը վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո։